Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Երևանի կառույցը օգտագործելու է իրեն վերապահված գործառույթները մայրաքաղաքում սոցիալական արդարության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ. ՀՅԴ

Դեկտեմբեր 09,2017 15:59

Անցնող շաբաթ ավարտվեց ՀՅԴ Երևանի  Քաղաքային 22-րդ Ժողովը։ Երևանը ներկայացնող շուրջ 100 մասնակիցներ քննեցին  ՔԿ-ի նախորդ երկամյա գործունեությունը:

Ժողովը միաժամանակ հաստատեց իր հանձնառությունն ու  պատասխանատվությունը ՀՅԴ  նկատմամբ երևանցիների վստահությունն ամրացնելու, զարգացող Երևանի, պաշտպանված երևանցու  համար  լրացուցիչ ջանքեր գործադրելու ուղղությամբ։

ՀՅԴ Երևանի կառույցը լիարժեք օգտագործելու է իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները տեսանելի ներդրում ունենալու Երևան քաղաքի և երևանցիների համար կենսական խնդիրների բարձրացման ու լուծման, մայրաքաղաքում սոցիալական արդարության և հանրային համախոհության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ։

Երևանի խնդիրների  շուրջ  տեսակետների բյուրեղացման և համախոհների շրջանակը ընդլայնելու նպատակով ՔԿ-ն նախաձեռնելու է հասարակակական-քաղաքական խորհրդակցությունների, կլոր սեղանների շարք՝ համագործակցության եզրեր գտնելու մայրաքաղաքի խնդիրներով մտահոգ ՀԿ-ների և հասարակական-քաղաքական,  քաղաքացիական ուժերի հետ։  Ճշտված առաջնահերթությունների  և համաքաղաքային հնչեղություն  ունեցող խնդիրների շուրջ ՔԿ-ն հնարավոր գործակցության ձևաչափեր է որդեգրելու նաև Երևանի քաղաքապետարանի հետ։

Քաղաքային ժողովն իր ավարտին ընտրեց 9 հոգուց կազմված նոր Քաղաքային կոմիտե: ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Խաչատուր Ստեփանյանը։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031