Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվի և ծնողական խորհուրդի բաց նամակը՝ բարերարներին

Դեկտեմբեր 09,2017 16:53

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը և ծնողական խորհուրդը դիմում են ՀՀ և արտերկրում գտնվող բարերարներին, բարեգործական կազմակերպություններին և բոլոր նրանց, ովքեր կցանկանան աջակցել դպրոցաշինության սուրբ գործին:

Դպրոցը գտնվում է Աշտարակ քաղաքի Քասախի կիրճի հարևանությամբ` բանուկ ճանապարհից հեռու: ՈՒնի չորս հա տարածք,որը մեծ հնարավորություն է ընձեռնում դպրոցաշինության  համար: Դպրոցը կառուցվել է 1962թ.և միչ օրս չի հիմնանորոգվել: Դպրոցը ունի 2 մասնաշենք (եռահարկ և երկհարկ), որոնցից միայն եռահարկն է շահագործվում: Մասնաշենքը նախատեսված է 200 աշակերտի համար, սակայն ներկայումս սովորում է 600 աշակերտ:

Երկհարկ մասնաշենքը ենթակա  չէր շահագործման. այժմ քաղաքային և մարզային իշխանությունների կողմից սկսվել են հիմնանորոգման աշխատանքները, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը:

Սակայն դպրոցը չունի համակարգչային սենյակ, հանդիսությունների-միջոցառումների դահլիճ, ճաշարան, որի առկայության դեպքում երեխաները կստանան  տաք սնունդ, մարզադահլիճ և մարզադաշտ:

Ակնկալում ենք Ձեր աջակցությունը` դպրոցաշինության այս սուրբ գործին:

Ստորև ներկայացնում ենք հաշվեհամարներ, որոնց միջոցով կարող եք աջակցել մեր դպրոցին:

Հաշվեհամարների տվյալներն են`

ՀՀ դրամ           16004902301501

ԱՄՆ դոլար   16004902301502

ՌԴ ռուբլի      16004902301503

Շահառու  Վ.Պետրոսյանի անվ. Հիմնա. Դպրոց ՊՈԱԿ,

Շահառուի բանկ ՝  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ,   SWIFT Code ARMJAM22

 Էլ-փոստ: [email protected]

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031