Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե Բաքվի բանտում գտնվող Մարատին սատար կանգնեք ու նրա մասին խոսեք». Մարիամ Ավագյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2017 17:27

1988-1992թթ. Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունում հայերը ենթարկվել են ցեղասպանության. Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի հետեւանքով մոտ 650 000 հայեր փախստական են դարձել, սակայն կատարվածը մինչ օրս չի արժանացել ՀՀ եւ Արցախի իշխանությունների իրավական եւ քաղաքական գնահատականին: Այս մասին այսօր Նոյյան տապան լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը: Հիշեցնենք, որ այսօր Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օրն է:

«Այդ տարիներին ադրբեջանական ԽՍՀ-ի հայ քաղաքացիների հանդեպ ցեղասպանություն է իրականացվել, որի մասին հայկական երկու պետությունները համառորեն լռում են եւ բավարարվում Սումգայիթի ցեղասպանության օրը խաչքարի մոտ ծաղկեպսակ դնելով: Բաքվի, Սումգայիթի, Գանձակի դեպքերը որպես «իմիջիայլոց ցեղասպանություն» են որակվում, մինչդեռ կիրառվել են 1915թ. Հայոց ցեղասպանության բոլոր մեթոդները: Միայն 1987թ. ծեծել են Չարդախլուի բնակչությանը եւ բռնի նետել բանտեր: Չարդախլուն մեկ տարում հայաթափվեց, իսկ հայաթափումը ցեղասպանության մի մասն է: 1988թ. ցեղասպան թուրքը հարձակվեց Ասկերանի հայության վրա, որը հետ մղեց այն: Այնուհետեւ հարձակվեց Գանձակի եւ Սումգայիթի վրա: Գանձակում եւս հետ մղեցին: Ոչ մի ֆաշիստ այնպիսի գազանություններ չի արել, որպիսիք Սումգայիթում: Մարդակերության մեջ ներառվեցին նաեւ հայ դեռահաս աղջիկներ ու տղաներ»,-պատմական դեպքերը հիշեցրեց Մարիամ Ավագյանը:

Նա վրդովված է այն հանգամանքից, որ ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ռուսաստանի հայկական համայնքների ազդեցիկ դեմքերը, իր խոսքով, ոչինչ չեն ձեռնարկել՝ նշված վայրագությունները միջազգային հարթակներում լսելի դարձնելու եւ հայ փախստականների իրավունքները պաշտպանելու տեսանկյունից: Նա նրանց կոչով դիմեց. «Եթե նրանք՝ ցեղասպանները, մարդակեր են, բա դո՞ւք ով եք: Մարատ Գալուստյանն այժմ Բաքվի բանտում է միայն այն բանի համար, որ հայ է: Նա ութ տարեկան էր, երբ փրկվեց Բաքվի ջարդերից: Գոնե Մարատին սատար կանգնեք ու նրա մասին խոսեք ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ռուսաստանում: Նա նույն ցեղասպանության փորձությունների միջով է անցնում Բաքվի բանտում»:

Թե ինչու փախստականների խնդիրները չեն արժանացել համապատասխան գնահատականի, Մարիամ Ավագյանի խոսքով՝ իրենց՝ փախստականների դեմ ինչ-որ կազմակերպված ուժային կենտրոն է գործում, որն այսօր բոլոր հնարավոր միջոցներով նպաստում է հայության քայքայմանն ամբողջ աշխարհում. «Անգամ ազատագրված տարածքներին «օկուպացված» անվանումն են «կպցրել», որպեսզի մենք չխոսենք մեր իրավունքների մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031