Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը խոսել է Արցախում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին

Դեկտեմբեր 09,2017 19:29

Արցախի խորհրդարանը բավականին հաջող քայլեր է  ձեռնարկել իր միջազգայնացման հետ կապված: Արցախի միջազգային ճանաչումը մենք դիտում ենք, որպես Արցախի խնդրի  արդար լուծման կարևոր ուղղություններից մեկը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Խոսելով արցախյան գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ` Արմեն Աշոտյանը նշեց, որ գալիք տարի`  երկու հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Ստեփանակերտում, և բացի այդ կնախաձեռնվի նաև ՀՀ ազգային ժողովի վերլուծական խորհրդի արտագնա նիստ կազմակերպել Ստեփանակերտում:

«Քննարկել ենք նաև պետական մակարդակով նշվող տարեդարձներին և տարելիցներին  համատեղ ձեռնարկումներ իրականացնելու ծրագրեր` մասնավորապես Արցախի շարժման սկզբնավորման երեսունամյակին, Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև  հաջորդ տարի Հայաստանում նախատեսվող «Ցեղասպանության կանխարգելման» միջազգային ֆորումի վերաբերյալ»,- պարզաբանում է Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով արցախյան շարժման երեսունամյակը  հրաշալի առիթ է պատմելու համաշխարհային քաղաքական վերնախավին, հասարակությանը, լրատվամիջոցներին արցախյան շարժման իրական պատճառները և պատմությունը. «Արցախյան շարժումը ծագել է, որպես ժողովրդական, ազգային ու արդար շարժում, և սա կարևոր բնութագիր է, քանի  որ տարբերվում է հետխորհրդային տարածքում մնացած բոլոր նմանատիպ հակամարտություններից»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031