Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն

Դեկտեմբեր 11,2017 15:28

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եկատերինբուրգում կայացած կիոկուշին կարատեի աշխարհի առաջնությունում արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանն ասել է, որ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առուշանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը 60 կգ քաշային կարգում:

Արցախցի մարզիկը եզրափակչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ֆարիդ Կասումովին:

Նշենք, որ Ա. Առուշանյանը 2015 թվականին դարձել է կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031