Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիների վաճառք՝ Թուրքիայի և Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններում. ահազանգում է Ռուստամ Բաքոյանը

Դեկտեմբեր 11,2017 15:59

Արևելագետ, «Շամս մարդասիրական» ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանը մտահոգված է՝ 2014 թվականից մինչ օրս շարունակվում են եզդիների նկատմամբ ցեղասպանական գործողությունները, բայց Իրաքի կենտրոնական կառավարությունն ու Քրդական ինքնավարությունը ոչ մի քայլ չեն կատարում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։

Նա այսօր «Նոյան տապան» ակումբում նկատեց, որ չնայած գործող միջազգային կոնվենցիաների՝ 21-րդ դարում ցեղասպանությունները շարունակվում են. «Ավելին՝ նույնիսկ մարդկանց վաճառք է տեղի ունենում: Ներկայումս մոտ 3500 եզդի կանայք, աղջիկներ և երեխաներ գտնվում են գերության մեջ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներն աստիճանաբար մաքրվել են Իրաքից, նրանք իրենց շուկաները տեղափոխել են Թուրքիայի և Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններ, որտեղ էլ իրականացնում են եզդիների վաճառքը»:

«Միջազգային ասպարեզում շատ եմ կարևորում հայերի դերակատարությունը, ուստի կոչ եմ անում մեր եղբայր հայերին միջազգային հարթակներն օգտագործել ի աջակցություն նաև եզդիների նկատմամբ շարունակվող ցեղասպանությունը կանխարգելելու գործընթացին»,- հավելեց Բաքոյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031