Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը խաբեություն է (Տեսանյութ). Aysor.am

Դեկտեմբեր 11,2017 18:40

Հայազգի գործարար, տնտեսագետ Ռաֆայել Իսախանյանը խաբեություն է համարում «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը և համաձայն չէ դրա, այսպես ասած, կանոնադրության կետերի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում անցկացվել է «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ի առաջին համագումարը, որի համանախագահներից մեկն ընտրվել է Ռաֆայել Իսախանյանն, ի դեպ, առանց իր գիտության:

Aysor.am-ի հետ հարցազրույցում Պյատիգորսկում բնակվող Ռաֆայել Իսախանյանը պատմել է, որ 2004 թ. Ստավրոպոլի երկրամասի լիազոր ներկայացուցչի առաջարկով այցելել էր Ադրբեջան և Հայաստան, որպեսզի քննարկի հայ և ադրբեջանցի գործարարների միջև համագործակցության հաստատման հնարավորությունը:

Նրա խոսքով` հետագայում տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը:

«Նրան հետո հերոսի կոչում տվեցին: Ինչպիսին ժողովուրդն է` այնպիսին էլ հերոսն է: Ամեն ինչ ընդհատվեց: Երբ ինձ այս անգամ զանգահարեցին, ես կարծում էի, որ զանգում են նույն առիթով (հայ ու ադրբեջանցի գործարարների հնարավոր համագործակցության)», – նշել է նա:

Ռաֆայել Իսախանյանը պատմել է, որ մասնակցել է Թբիլիսիում տեղի ունեցած միջոցառմանը «Skype»-ի միջոցով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Aysor.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031