Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքը վերջնականապես ազատագրվեց Դաեշ-ից. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 11,2017 23:11

«Ամերիկայի ձայն». Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Դուգլաս Սիլիմանը հայտարարել է, որ Բաղդադը ազատագրել է բոլոր տարածքները Դաեշ-ից, որոնք կորցրել էր վերջին երեք տարիների ընթացքում: Այժմ, ըստ դեսպանի, Միացյալ Նահանգներն աշխատում է Իրանի ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելու ուղղությամբ:

Դեսպան Սիլիմանի կարծիքով, այժմ եկել է ժամանակը վերականգնելու Իրաքում բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ էլեկտրականության և ջրի մատակարարման համակարգերը, ինչպես նաև վերաբացելու դպրոցներն ու բժշկական կենտրոնները: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է միասնական, ինքնիշխան և դաշնային Իրաքի պետականությունը, ուր անհրաժեշտ է նաև հաշտեցման եզրեր գտնել Բաղդադի ու իրաքյան քրդերի միջև:

Շաբաթ օրը իրաքյան զորքերը ազատագրեցին սիրիական սահմանին իրաքյան վերջին բնակավայրը, որը գտնվում էր Դաեշ-ի վերահսկողության ներքո: Այս առիթով հաջորդ օրը տեղի ունեցավ ռազմական շքահանդես:

Վերլուծաբանները կարևոր են գնահատում այս հաղթանակները: Ըստ նրանց, հաջորդ կարևոր խնդիրը Բաղդադի և Դամասկոսի ապագա հարաբերություններն են այնտեղ բնակվող շուրջ 20 միլիոն սուննի արաբների հետ: Վերջիններիս նկատմամբ կենտրոնական իշխանությունների վերաբերմունքից է կախված, ըստ վերլուծաբանների, այս երկրների հետագա կայունության ապագան և Դաեշ-ի սպառնալիքի վերջնական վերացման հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031