Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Այսօր Հայաստանում ընդդիմադիր ուժեր չկան, կան ընդդիմադիր գործիչներ, որոնք շատ քիչ են». «Իրատես»

Դեկտեմբեր 12,2017 10:32

«Իրատեսը» զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

-Պարոն Սահակյան, Դու՞ք էլ եք համաձայն, որ հարուստը պետք է ուտի միս ու կարագ, իսկ աղքատը խուսափի նման թանկ սննդատեսակից ու բավարարվի միայն կարտոֆիլով:

-Ճիշտն ասած, եթե հարուստ է, շատ փող ունի, ամեն ինչ էլ կարող է ուտել: Պետությունները պետք է կարողանան այնպիսի տնտեսական համակարգ ստեղծել, որ մարդը կարողանա ուտել այն, ինչն անհրաժեշտ է իր հետագա կյանքը շարունակելու համար:

-Ընդդիմադիրները ՀՀԿ-ին հաճախ են մեղադրում, որ անկախությունը «հանձնել» եք այս կամ այն տերությանը:

-Նախ պետք է ասել, որ այսօր Հայաստանում ընդդիմադիր ուժեր չկան, կան ընդդիմադիր գործիչներ, որոնք շատ քիչ են: Բոլորին թվում է, թե մենք ինչ-որ մի տերության կողմը պետք է գնանք, իսկ մենք մտածում ենք Հայաստանը պաշտպանելու և լիարժեք պետություն ունենալու մասին: Ընդդիմությունը կարծում է, որ պետք է գնանք Եվրոպա, մեզ այնտեղ լավ կընդունեն, չգնանք հանկարծ Ռուսաստան, մի մասն էլ ասում է՝ բա որ ԱՄՆ գնանք, մեզ ո՞նց կընդունեն: Ոչ մի պետություն ոչ մի ժողովրդի չի ընդունում: Պետք է քո պետությունն այնպես առաջ տանես, որ այս կամ այն պետության հետ կարողանաս համագործակցել:

-«Գելափի» հարցման համաձայն, երկրի ղեկավարի` Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է: Ինչի՞ շնորհիվ:

-Երկրի ղեկավարը միակ մարդն է, որ Հայաստանի անկախության բոլոր ճանապարհներով անցել է: Եթե ժողովուրդը վատ է ապրում, վատ բաներ է խոսում, եթե լավ` լավ: Նախագահի վարկանիշը չի կարելի համեմատել որևէ մեկի վարկանիշի հետ: Նախկին երկու նախագահների ժամանակ կային մարդիկ, ովքեր կարող էին ղեկավարել երկիրը, իսկ այսօր Սերժ Սարգսյանից բացի երկրորդ մարդ չկա: Ոչ մեկը չի հայտարարել, թե բացի նրանից կա մեկը, որ կարող է երկիր ղեկավարել:

-Ստացվում է` անփոխարինելի՞ է:

-Ոչ թե անփոխարինելի անձ է, այլ մեր ժամանակների համար, երբ անցում կատարեցինք խորհրդարանական համակարգին, նա կլինի այդ համակարգի ղեկավար մարմինը: Ի դեպ, այս տարիներին, տարբեր հարցումներով նախագահի վարկանիշը մե՛կ մեծացնում են, մե՛կ փոքրացնում են, իսկ իրականում նախագահը միշտ իր դիրքում է, կարողանում է և՛ քաղաքական թիմ ունենալ, և՛ արդի խնդիրներն արագ կարգավորել:

-Դուք համոզված եք, որ մեր երկրի ղեկն առաջիկայում կրկին Սերժ Սարգսյա՞նն է ստանձնելու:

-Ոչ միայն ես եմ համոզված, այլև բոլորը:

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031