Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպիսով՝ Սերժ Սարգսյանը համայնքներում առկա կոռուպցիան վերացնել-չվերացնելու գործընթացում փաստացի դառնում է կողմ. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 12,2017 11:07

Թերեւս ժամանակն է, որպեսզի հատկապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց մոտեցումը վերանայեն։ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ամանորի տոներից հետո մոտեցումը փոխվելու է, կամ այլ կերպ ասած՝ մինչ այս համայնքապետերն ինչ արել-արել են, այսուհետ նրանք պետք է բնակիչների գումարները տուն չտանեն։ Լավ։ Սա նշանակում է, որ համայնքների՝ եկող տարվա ապրանքների եւ ծառայությունների գնումներին համայնքապետերի հետ փոխկապակցված ընկերություններ չպիտի մասնակցեն։ Ասել կուզի՝քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կամ լրագրողները նման՝ թարմ դեպք բացահայտեն, ապա Սերժ Սարգսյանը պարտավոր է այդ փաստին ընթացք տալ՝ առնվազն քաղաքական պատասխանատվության ենթարկելով տվյալ համայնքապետին։ Այսինքն՝ նա պարտավոր է լինելու կառավարությանը հանձնարարել պաշտոնանկ անել տվյալ համայնքապետին։

Այս մարտավարությունը, սակայն, կարող է արդյունավետ լինել, եթե բացահայտված փաստերը գրավոր, անձամբ Սերժ Սարգսյանին ներկայացվեն։

Այդպիսով՝ Սերժ Սարգսյանը համայնքներում առկա կոռուպցիան վերացնել-չվերացնելու գործընթացում փաստացի դառնում է կողմ։

Բնականաբար, ինչպես միշտ, նա չի կատարի իր խոստումը, այդ դեպքում գրավոր փաստեր ներկայացրած հասարակական կազմակերպությունը կարող է դատական կարգով պահանջել, որպեսզի նա իր խոստումը կատարի։ Դատարանները նման հայցերն ընդունելուց կհրաժարվեն։ Բայց, միեւնույն է, այս ամենի արդյունքում փաստաթղթային բազա կձեւավորվի, որտեղ փաստաթղթերով կարձանագրվի, թե Սերժ Սարգսյանին քանի կոռուպցիոն փաստ է ներկայացվել, բայց նա իր խոստմանը տեր չլինելով՝ դրանց ընթացք չի տվել։

Մի խոսքով կստեղծվի մի իրավիճակ, որտեղ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ընտրություն կատարել խոստմանը տեր լինելու կամ ստախոս լինելու մեջ՝ փաստաթղթավորված մեղադրվելով։

Արդյո՞ք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց ավանդական մոտեցումը կփոխեն եւ վերը բերված մարտավարություն կնախընտրեն, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակ։   ,.

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031