Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա՝ եթե 180 ծրագրից 14-ն է իրականացվում, դա շա՞տ է, թե քիչ. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 12,2017 11:30

Սերժ Սարգսյանը մի քանի ուշագրավ ցուցանիշ է ներկայացրել: «Վարչապետը հանդես է եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Շատ ողջունելի եւ բոլորիս համար անհրաժեշտ առաջարկություն է, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագիր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանությանը, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ կառավարությունը ձեզ հնարավորություն է տվել աշխատելու, օժանդակություն ստանալու, բայց պայմանով, որպեսզի դուք ունենաք ծրագրեր, որպեսզի ձեր համայնքները կարողանան օգտվել ծրագրեր կազմելու եւ իրականացնելու ձեր ունակություններից: Բայց արդյունքը ի՞նչ դարձավ` այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք եւ ընդամենը 14 ծրագիր: Համաձայնեք, որ դա առաջին հերթին ձեր մեղքն է եւ ոչ կառավարության»,- իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը:

Փաստորեն 180 ծրագրից, որոնք ներկայացրել են համայնքները, հիմա իրականացվում է միայն 14-ը: Այսինքն՝ 10 տոկոսի նույնիսկ չի հասնում: Շա՞տ է սա, թե քիչ: Ինչպես ասում են, ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ: Այն, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները լավ չեն աշխատում, թերեւս, անվիճելի է: Նրանց հիմնական ֆունկցիան անընդհատ վերարտադրվելն է, բոլոր միջոցներով «վերընտրվելը», որպեսզի համապետական ընտրություններում «ձայն հավաքեն» ՀՀԿ-ի համար: Մնացածը, այնպես՝ ձեռքի հետ. ինչ ստացվեց՝     ստացվեց: Հայաստանում տարիներ շարունակ թշվառության, անհուսության, անհեռանկարայնության մեջ ապրող բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր կան, որոնց քաղաքապետներն ու գյուղապետները անընդհատ «հաղթում են» ընտրություններում: Բայց սա այլ խոսակցություն է: Հիմա՝ եթե 180 ծրագրից 14-ն է իրականացվում, դա շա՞տ է, թե քիչ: Կասեք՝ քիչ է, ահավոր քիչ: Բայց…

«Համոզված եմ, որ յուրաքանչյուր համայնք Հայաստան աշխարհի մանրակերտն է…»,- իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը: Այսինքն, եթե մանրակերտների պահով համեմատություն անենք, ապա ամեն համայնքապետ իր ղեկավարած համայնքում Սերժ Սարգսյանի «մանրակերտն է»: Եվ ուրեմն նրանց՝ ծրագրեր իրականացնելու արդյունավետության ցուցանիշը պետք է համեմատվի  Սարգսյանի հայտարարած ծրագրերի իրականացման ցուցանիշի հետ:

Ահա այս համեմատությունն անելու դեպքում կհասկանանք, որ համայնքների ներկայացրած 180 ծրագրից 14-ի իրականացումը բարձր՝ շատ բարձր ցուցանիշ է: Նույնիսկ անակնկալ բարձր: Այստեղ գոնե մի 7-8 տոկոս կատարողական կա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031