Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ իշխանությունը սկսում է կշտամբել հասարակությանը, նա փաստում է, որ այլևս գործիքակազմ չունի. «Փաստ»

Դեկտեմբեր 12,2017 11:34

«Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել։ Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել։ Մարդ եթե ուզում է լավ ապրել, պետք է աշխատի։ Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատել, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ։

Ընդունենք՝ մարդիկ իսկապես ծույլ են։ Ծույլ, դժգոհ, աշխատել չեն սիրում ու պետության ձեռքին են նայում, երբ չեն ստանում պետությունից, սկսում են բամբասել, բոլորին գող անվանել։

Բայց պաշտոնական տվյալներով վերջին բոլոր ընտրություններում հաղթում է ՀՀԿ-ն կամ ՀՀԿ-ական թեկնածուն։ Այսինքն, ծույլ, բամբասկոտ, դժգոհ, պետության ձեռքին նայող մարդկանց մեծ մասը ընտրում է ՀՀԿ-ին։

Հարց է ծագում՝ ումի՞ց է դժգոհում Սարգսյանը։ Իրեն իշխանության մեջ պահող էլեկտորատի՞ց։ Կամ եթե ՀՀԿ էլեկտորատին նկատի չունի, այդ դեպքում ո՞ւմ նկատի ունի։ «Ելք»-ի, ՀԱԿ-ի, ՕՐՕ-ի, թե ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի էլեկտորատներին միասին վերցրած։

Հասարակությանը կշտամբել իշխանությունը չի կարող, ոչ թե որ հասարակությունը գող, ծույլ ու բամբասկոտ չէ, ոչ թե որ հասարակությունը խեղճ ու կրակ անմեղ հրեշտակ է, արատներ չունի, ինչպես երբեմն դիվիդենտ շահելու համար ներկայացնում են ընդդիմադիրները, այլ որովհետև, երբ իշխանությունը սկսում է կշտամբել հասարակությանը, նա փաստում է, որ այլևս գործիքակազմ չունի:

Արտակ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031