Լրահոս
Օրվա լրահոսը

Այս վարկային ծրագրով ուսանողը չի կարող մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների գծով պետական ԲՈՒՀ-երի վարձերը վճարել. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 12,2017 11:36

Դեռեւս 2013 թվականին կառավարությունը հավանություն տվեց ուսանողական վարկերի տոկոսավճարների ֆինանսավորման ծրագրին։ Այս ծրագրի իմաստն այն էր, որ ուսման վարձ չունեցող երիտասարդները կարողանան արտոնյալ հիմունքներով վարկ վերցնել եւ կրթվել, հետագայում այդ վարկը մարելու պայմանով։

Արդեն չորս տարի է՝ այդ ծրագիրը գործում է։ Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ուսանողական արտոնյալ վարկ տրամադրվում է միայն պետական բուհերի կամ պետական հավաստագիր ունեցող բուհերի ուսանողներին։ Վարկի առավելագույն գումարն ուսման ողջ ժամկետի համար կազմում է 1 մլն 800 հազար դրամ, տարեկան՝ 450 հազար դրամից ոչ ավել։ Այսինքն՝ այս վարկային ծրագրով ուսանողը չի կարող մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների գծով պետական ԲՈՒՀ-երի վարձերը վճարել, քանի որ դրանց մեկ տարվա չափը 800 հազար դրամից մինչեւ մեկուկես միլիոն դրամ է։

Բանկերից «Ժողովուրդ»-ին հավաստիացրին, որ այս ծրագրով վարկը տրամադրվում է տարեկան 12 տոկոսով, որից 2 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից։ Իսկ եթե ուսանողը գերազանց է սովորում, ապա սուբսիդավորվում է 3 տոկոսը։ Վարկի տրամադրման եւ սպասարկման միջնորդավճարներ չեն գանձվում։ Վարկավորման ժամկետը կազմում է 10 տարի, որից արտոնյալ ժամկետը կարող է կազմել առավելագույնը 4 տարի։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031