Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք ալյուրի եւ հացի արտադրության ծավալների նվազումը չեն բերի հացի թանկացմանը. «Փաստ»

Դեկտեմբեր 12,2017 11:57

Հացի արտադրության ծավալների նվազումը շարունակվում է։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 226,8 հազար տոննա հաց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,4%-ով։ 2016 թ.-ի նույն ժամանակահատվածում արտադրվել է 232,4 տոննա հաց։

Արտադրության ծավալների կրճատման մասին փաստում են նաև հացի արտադրությամբ զբաղվողները:

Արդյոք ալյուրի եւ հացի արտադրության ծավալների նվազումը չեն բերի հացի թանկացմանը։ Ռաֆայել Մկրտչյանը չի բացառում հնարավոր գնաճը։

«Եթե ալյուրը թանկացավ, հացի գինն էլ կբարձրանա, բայց դեռ թանկացումներ չկան։ Եթե դոլարը բարձրացավ, ալյուրը թանկացավ, հացի գինը ևս կփոփոխվի»,-նկատեց արտադրողը։

Հացամթերքի շուկայում թանկացումը չի բացառում նաև Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։ Վերջինս շեշտեց, որ շղթայական թանկացումները շարունակական են լինելու։

«Կենտրոնական բանկը գնաճը զսպող քաղաքականություն չի վարում։ Եթե այդ երևույթը մեզ չի հաջողվում կանխել, ուրեմն՝ հայտնվում ենք այսօրվա վիճակում։ Մեզ մոտ նաև արտահանման և ներմուծման բալանսը միշտ բացասական է, որը ևս թանկացման պատճառ է»,- նշեց մեր զրուցակիցը։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031