Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողն ի՞նչ էինք անելու՝ լոտո էինք խաղալո՞ւ». Վարդան Գերավետյանը՝ ՊՊԾ գնդի բանկոմատը թալանելու մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2017 13:33

«Մեզ մեղավոր ճանաչողը դատավորը չէ, այլ ժողովուրդը: Ես իմ քայլով ազատագրական պայքարի եմ դիմել»,-2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստում այսօր հայտարարեց ամբաստանյալներից Տիգրան Մանուկյանը՝ այդպես կարծիք արտահայտելով իրենց առաջադրված մեղադրանքների առնչությամբ:

Ամբաստանյալներից Արայիկ Հակոբյանն էլ մեղադրանքը «սուտ ու կեղծիք» որակեց՝ պնդելով, որ ինքը հանցագործություններ չի կատարել:

Վարդան Գերավետյանն էլ հայտարարեց. «Պետական մարմինների կողմից հանցագործություններ են կատարվում, երբ հայտարարում են, թե ապրիլյան դեպքերի ժամանակ կորցրել ենք ոչ կարեւոր տարածքներ: ՀՀ-ն եւ Արցախը ոչ մեկի անձնական սեփականությունը չեն: Հանցագործություն է խոսել տարածքների՝ կարեւոր կամ որ կարեւոր լինելու մասին»:

Ապա Վարդան Գերավետյանն անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքի այն կետին, թե թալանել է ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բանկոմատը: Ըստ նրա՝ քննչական մարմինները «հորինել են» դա՝ ցանկանալով հանրության շրջանում ՊՊԾ գունդը գրավածներին պիտակավորել:

Գերավետյանը նկատեց. «Ում էլ ասեք, որ ես բանկոմատ եմ «կտրել», կծիծաղի…Փողն ի՞նչ էինք անելու՝ լոտո էինք խաղալո՞ւ…ինչ էլ լիներ, դա ժողովրդի գումար է, ինչների՞ս էր պետք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031