Լրահոս
Օրվա լրահոսը

«Համոզված եմ, որ բռնությունները կանխվում են բռնությամբ». «Սասնա ծուռ» Մարտիրոս Հակոբյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2017 14:00

«Համոզված եմ, որ բռնությունները կանխվում են բռնությամբ: Գրավելով ՊՊԾ գունդը՝ մենք ազատագրել ենք այն եւ դրա տարածքում 4-րդ հանրապետություն ենք ստեղծել, որը մտադիր ենք վերականգնել»,-ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստում այսօր հայտարարեց ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը՝ «Դեդը»՝ այդպես կարծիք արտահայտելով իրեն առաջադրված մեղադրանքների առնչությամբ:

«Լավ է լինել ոչխարի գլուխ, քան առյուծի պոչ եւ ծառայել իշխանություններին: Ես ծնվել եմ կռվելու եւ հաղթելու համար: Նաեւ նրա համար, որ նահատակվեմ ինչպես Մարտիրոս»,-ասաց Մարտիրոս Հակոբյանը:

Ամբաստանյալներից Սերգեյ Կյուրեղյանն էլ նշեց, որ որպես հայ՝ ինքը պարտավորություն է ունեցել ապստամբելու, իր խոսքով, երկիրը զավթած բռնապետության դեմ. «Հայն այստեղ ճնշված է եւ դժբախտ: Իսկ երբ լքում է երկիրը, ավելի ազատ է ապրում, թեկուզ եւ Հայաստանից ավելի աղքատ երկրում»:

Ամբաստանյալներից Գեւորգ Իրիցյանն էլ պնդեց, որ բռնապետության դեմ պայքարի միակ միջոցն ապստամբության իրավունքն իրացնելն էր:

«Սասնա ծռերը» բոլորն էլ հայտարարեցին, որ իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031