Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյան սխալ է արել, թող վնասի փոխհատուցումը տա սեփական գրպանից. Քննարկում՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2017 14:03

Հարկային ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն է քննարկվում ԱԺ-ում:

Պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց վարչարարության արդյունքում երրորդ անձանց վնասի փոխհատուցման պատասխանատվությունը մինչ այսօր հստակեցված չէր: Ընդհանուր դրույթ կար, որ այն պետք է փոխհատուցվի բյուջեից: Բայց 11 գերատեսչություն կա, որոնք ունեն իրենց արտաբյուջետային միջոցները՝ խրախուսման ֆոնդերը, ուստի կառավարությունն առաջարկում է, որ այդ մարմնի վարչարարության արդյունքում վնասի փոխհատուցումը հենց իրենք վճարեն ու փոխհատուցեն՝ արտաբյուջետային ֆոնդով: Եթե այդ միջոցները բավարար չլինեն, նոր կարող է մասնակցություն ունենալ պետբյուջեն՝ պայմանով, որ հետագայում եթե նորից ֆոնդում գումար լինի, այդ միջոցներից ուղարկեն բյուջե:

Ըստ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի, սա թույլ կտա, որ պետական մարմիններն ավելի պատասխանատու մոտենան եւ չանեն սխալ վարչարարություն, որ վնասներից չտուժեն:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը զարմացավ՝ ի՞նչ տարբերություն՝ այդ փողը պետական բյուջեի՞ց է հանվում, թե՞ արտաբյուջեից. «Եկեք այնպիսի բան սահմանենք, որ եթե սխալ վարչարարություն է արել, այդ մարդը վնասի փոխհատուցումը տա՝ սեփական գրպանից: Ստացվում է, որ ցանկացած տիպի հանցագործություն, սխալ վարչարարություն դու արեցիր՝ պետությունն է դրա վնասը կրում, մենք կարո՞ղ ենք այս արատավոր երեւույթից ազատվել»:

Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ արտաբյուջեներին ինքն էլ է դեմ, բայց հիմա այլ հարց է: Նոտարն էլ է գործում պետության անունից՝ սեփական գույքային պատասխանատվությամբ եւ ենթադրվում է, որ նոտարը հնարավորինս զերծ կմնա սխալվելուց: Իսկ մաքսավորի կամ հարկային տեսուչի համար կա պատասխանատվություն: Բայց մնացած մարմինների հետ կապված, ըստ Խոսրով Հարությունյանի, կարեւոր է կոլեգիալ պատասխանատվության թեզը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031