Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր ծիրանի». Նորություն չէ մեր հանրության հանդուրժելու ունակությունը շարունակական անարդարություններին և ապօրինություններին

Դեկտեմբեր 12,2017 14:39

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը ​«Մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ սննդամթերքի թանկացման» վերաբերյալ

2017 թվականի դեկտեմբերի 11-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդն ի պատասխան Հայաստանում գործող ավտորիտար համակարգը ներկայացնող ՀՀԿ-ի կողմից արված հրապարակավ ցինիկ հայտարարությունների և առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացման հետ կապված թոշակների և աշխատավարձերի չինդեքսավորմանն (չբարձացմանը) կազմակերպել էր բողոքի ակցիա: Բողոքի ակցիայի նպատակն էր մերժել բթացած անասնական վարքագծի դրսևորումը և   հանցավոր անգործության դատապարտումը:

Ակցիան տեղի ունեցավ ՀՀԿ գրասենյակի առջև: Շուրջ հարյուր ոստիկան շրջափակել էին ՀՀԿ գրասենյակը և թույլ չտվեցին արածելու և որոճալու համար նախատեսված մթերքը փոխանցել հասցեատերերին:

ՀՀԿ անդամների կողմից հրապարակային հայտարարությունները և դրսևորած անգործությունը, կապված մարդու սննդակարգի համար նախատեսված նվազագույն անհրաժեշտ մթերքների աննախադեպ թանկացման պայմաններում մարդկանց թոշակների և աշխատավարձերի չինդեքսավորելը (չբարձրացնելը) և դրա հիմնավորելը, որ սոցիալապես անապահով խավը միևնույն է օգտագործում է միայն կարտոֆիլ, որը չի թանկացել խախտում է մարդու իրավունքներն ու ազատություններն ուղղակի և անուղղակի ձևով հանդիսանալով քրեորեն հետապնդելի արարք՝  մարդու իրավահավասարության խախտում:

Արգելվում է կախված սոցիալական ծագումից, գույքային վիճակից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից մարդու իրավունքներին ու օրինական շահերին պատճառել վնաս:

Նման վարքագծի դրսևորումը իհարկե նորություն չէ: Նորություն չէ նաև մեր հանրության հանդուրժելու ունակությունը շարունակական անարդարություններին և ապօրինություններին: Բայց ժամանակն է սթափվել և ոտքի կանգնել՝ չհանդուրժելով անարդարությանն և ապօրինությանը: Առաջին հերթին ոտքի պետք է ելնի սոցիալապես անապահով խավը և անհնազանդության միջոցով տապալի հանցավոր համակարգը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում ինքնակազմակերպվել և ինքնաազատագրման միջոցով հասնել բաղձալի նպատակին՝ հաստատել արդար կարգեր հայրենիքում:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031