Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գտնվում էի աննկարագրելի սարսափի տեսարանների մի կողմում». Կանադացի պատգամավորը՝ Արցախ այցի մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2017 15:04

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Թոնի Քլեմենթը կոչ է արել իր երկրի կառավարությանը թույլ չտալ Արցախի տարածաշրջանում հակամարտության սրում:

«Բնականաբար, մարդու իրավունքների խախտման բազմաթիվ օրինակներ կան, որոնք արժանի են հիշատակության, բայց ես կցանկանայի շեշտել մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Արցախի Հանրապետությունում կամ Լեռնային Ղարաբաղում»,- ասել է պատգամավորը խորհրդարանում իր ելույթում:

Նա նշել է, որ տարածաշրջան է այցելել ամռանը և առաջին ձեռքից ուսումնասիրել այնտեղ տիրող իրավիճակը և մարդու իրավունքների խախտումները «մարդկանց նկատմամբ, որոնք պարզապես ցանկանում են ապրել խաղաղ»: «Մենք հանդիպել ենք մայրերի, որոնք կորցրել են իրենց որդիներին, զինծառայողների և հակամարտության մեջ ներգրավված այլ մարդկանց: Ես գտնվում էի աննկարագրելի սարսափի տեսարանների մի կողմում»,- ասել է պատգամավորը:

Նա հույս է հայտնել, որ հնարավոր է տեսնել խաղաղ ու բարգավաճ Արցախ, որտեղ մարդիկ կողք կողքի կարող են ապրել իրենց հարևանների, այդ թվում՝ ադրբեջանցիների հետ:

Պատգամավորը նաև հիշեցրել է, որ Արցախի կարգավորման հարցը լուծվում է ԵԱՀԿ միջնորդությամբ, որտեղ Կանադան լիարժեք անդամ է:

«Ես կոչ եմ անում կառավարությանը դատապարտել մարդու իրավունքների ոտնահարումները տարածաշրջանում և աշխատանքներ տանել հակամարտության հետագա սրումը կանխելու համար»,- եզրափակել է Քլեմենթը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031