Լրահոս
Օրվա լրահոսը

Իվետա Տոնոյան. «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» միջեւ քննարկումներ չկան» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2017 15:28

«Ծառուկյան» դաշինքի եւ «Ելք» խմբակցության միջեւ վարչապետի միասնական թեկնածուով հանդես գալու քննարկումներ չկան: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Նմանատիպ որեւէ բանակցություն եւ գործընթաց չկա: Ընդհանրապես, վարչապետի թեկնածության հետ կապված այսօր «Ծառուկյան» խմբակցության օրակարգում չկա: Երբ որ կլինեն քննարկումներ, երբ որ կլինի այդ հարցի հետ կապված նոր ասելիք, տեղյակ կպահենք»,- ասաց նա:

Պատասխանելով վարչապետ Կարեն Կարապետյանին եւ կառավարությանն ուղղված քննադատություններին էլ, Իվետա Տոնոյանն ասաց, որ ԲՀԿ-ի եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատությունները երբեք ինքնանպատակ չեն եղել:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031