Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Մանուկյանի արձանի տեղադրման շուրջ դժգոհություններ են եղել». Կիրո Մանոյան

Դեկտեմբեր 12,2017 15:42

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի տեղեկություններով, մինչեւ եկող տարվա մայիսի 28-ը Երեւանի կենտրոնում կտեղադրվի Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը: Այսօր «Նոյյան տապան» ակումբում նա ասաց, որ արձանի տեղադրման ուղղությամբ արդեն աշխատանքներ են ընթանում:

«Արամ Մանուկյանի արձանի վերաբերյալ որոշ դժգոհություններ հնչեցին որոշ շրջանակների կողմից, բայց դժբախտաբար հանրապետության 100-րդ տարեդարձն առայժմ չունի նույն ընկալումը, ինչ ուներ, օրինակ, Ցեղասպանության 100-րդ տարելիցը,- ասաց Կիրո Մանոյանը,- արդեն ասել ենք, որ ճիշտ է՝ Առաջին հանրապետության հիմնական քաղաքական ուժը ՀՅԴ-ն էր, բայց դա հայոց պետականության վերականգնման փաստն է, անկախ նրանից՝ ով էր քաղաքական ուժը, պետք է գնահատենք ըստ այդմ»:

«Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների շարքում միջոցառումներ են սպասվում նաեւ սփյուռքում:

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի խոսքով, սփյուռքի տարբեր համայնքներում միջոցառումներ կկազմակերպվեն. «Միջոցառումների վերջնական տեսք չկա դեռ, բայց սփյուռքի համայնքներում ցուցահանդեսներ, գիտաժողովներ ու մշակութային տարբեր միջոցառումներ կլինեն, հուշարձանների բացում: Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից էլ մարտին համաժողով է կազմակերպվելու՝ թեման ՀՀ 100- ամյակն է լինելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «ՆՏ»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031