Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Մանչեսթեր Սիթիի» կռիվը լիներ հանրապետականի հանդերձարանում (լրագրողի նոթատետրից)

Դեկտեմբեր 12,2017 15:52

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հետաքննում է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների ու մարզիչների միջեւ «Օլդ Թրաֆորդի» հանդերձարանում տեղի ունեցած միջադեպը:

Պատկերացնենք, թե ինչ կարող էր հետեւեր, եթե միջադեպը տեղի ունենար հանրապետական մարզադաշտի հանդերձարանում:

ՀՀ քննչական կոմիտեն փաստի առթիվ հարուցում է քրեական գործ:

Գործն ուղարկվում է Կենտրոնականի քննիչներին «Մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարմնական վնասվածք հասցնելու, խաղից հետո հանրության հանգիստն ու անդորրը խանգարելու» հատկանիշներով:

Կենտրոնի քննչականը գործն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն, պնդելով, թե գործն իրենց ընդդատյա չէ, քանի որ միջադեպին մասնակցել են հանրային դեմքեր,մասնավորապես,  Ժոզե Մուրինյոն, հակառակորդ թիմի մարզիչներից Միկել Արտետան, եւ գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ անվտանգության աշխատակիցները ոչ թե բաժանել են թիմերին, այլ մի քանի հարված էլ իրենք են տվել, չխփված գոլերի համար:

Հատուկ քննչական ծառայությունը գրավոր դիմում է լրատվամիջոցներին, հրավիրելով մարզական լրագրողներին վկայություն տալու նոր հանգամանքների շուրջ:

Մեր տեղեկություններով, նման գրություններ են ուղարկվել նաեւ երկու ակումբների մարզիչներին, ֆուտբոլիստներին, որպեսզի ներկայանան հետաքննիչին:

Այս պահի դրությամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որին ՀՀ քրեական օրենսգրքով կալանք էր հասնում միջին ծանրության մարմնական վնասվածք բութ գործիքի՝ ջրի շշով մարզիչ Միկել Արտետայի ճակատին վնասվածք հասցնելու համար, պահանջում է թարգման:Թարգման կպահանջվի նաեւ Զլատանի համար, որը վեճի պատճառն է եղել, պորտուգալացի Ժոզեի համար, ֆրանսիացի Պոգբայի համար:

Չար լեզուներն ասում են, ինչպես դաշտում, այնպես էլ կռվի դաշտում մեր հայ-ֆուտբոլիստները պարտվել են, քանի որ գործել է Մուրինիոյի 5-3-2-1 տակտիկան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031