Լրահոս
Օրվա լրահոսը

Անիմացիոն հոլովակ՝ թմրամիջոց գործածող անձանց կյանքի վրա ԶԼՄ-ների ունեցած ազդեցության մասին

Դեկտեմբեր 12,2017 17:56

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2011թ.-ից մշտադիտարկում է Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվող նյութերը՝ հավաքագրելով և վերլուծելով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները։ Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոցներ գործածող անձանց վերաբերյալ նյութերի հիմնական մասը ներկայացվում է որպես հանցավոր գործունեություն՝ սովորաբար չանդրադառնալով և ուշադրություն չդարձնելով առավել առաջնային՝ առողջապահական ասպեկտին:

Այսպիսի մոտեցումը նպաստում է թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ կարծրատիպային բացասական վերաբերմունքի ձևավորմանն ու ամրապնդմանը, որն իր հերթին առաջացնում է ոչ թե օգնություն տրամադրելու, այլ հասարակությունից մեկուսացնելու չհիմնավորված համոզմունք ու ցանկություն: Թմրամիջոց գործածող անձանց կյանքի վրա զանգվածային լրատվության միջոցների ունեցած ազդեցությունը ներկայացված է անիմացիոն հոլովակի տեսքով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031