Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի որդին հոգեբուժական բաժանմունքում է հոկտեմբերից. ՊՆ խոսնակ

Դեկտեմբեր 12,2017 19:03

ՊՆ-ից հաստատեցին՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի որդին՝ Ռազմիկ Բարսեղյանը, որը ԼՂՀ Մարտունի-3 զորամասի զինծառայող էր, հոգեկան խնդիրներով զորամասից տեղափոխվել է ԶՈւ Կանազի հոսպիտալ:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aravot.am-ին փոխանցեց, որ երիտասարդը հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժում է ստանում հոկտեմբերից: Նա նաեւ ասաց, որ այլ մանրամասներ չի կարող հաղորդել:

Մեր հարցին՝ բանակում միջադեպի հետեւանքո՞վ է երիտասարդը խնդիրներ ձեռք բերել, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, որեւէ միջադեպի հետ կապված չէ»:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը մեղադրվում է կաշառք պահանջելու ու ստանալու համար, իսկ նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը երեկ Aravot.am-ին ասել էր, որ երիտասարդը հոսպիտալում է ոչ թե հոգեկան, այլ ֆիզիկական առողջական խնդիրների պատճառով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արաքս says:

    Հարգելի Արփինե Սիմոնյան և Աննա Իսրայելյան,
    Ես ամեն անգամ մեծ ցավ եմ ապրում, երբ մասնավոր կյանքի մասին նման զգայուն տեղեկություններ են հայտնվում մամուլում։ Համաձայնվեք, որ սա “Առավոտ”օրաթերթի որդեգրած վարքականոնի 8-րդ կետի կոպիտ խախտում է («Առավոտի» լրագրողները չեն հրապարակում մարդկանց մասնավոր կյանքի մասին տեղեկություններ, եթե դրանք չեն առնչվում պաշտոնյաների եկամուտների եւ կոռուպցիոն երեւույթների հետ։ )

    • Դիտողությունը լիովին ճշմարիտ է, ընդունում ենք, հարգելի Արաքս:
      Կարող էինք փաստարկ ներկայացնել, թե այս դեպքը հասարակական հնչեղություն է ստացել, եւ մենք ուղղակի այս առնչությամբ պարզաբանումներ ենք փոխանցել:
      Բայց միեւնույն է՝ ճիշտ եք, հաշվի կառնենք:
      Հարգանքով

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031