Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կրթության լրացուցիչ հնարավորություններ՝ զորացրվող երիտասարդների համար

Դեկտեմբեր 12,2017 21:12

Դեկտեմբերի 12-ին պաշտպանության նախարարությունում կայացել է հանդիպում, որի ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, երիտասարդական հարցերով զբաղվող կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների ղեկավարներին առաջարկել է քննարկել զինվորական ծառայությունից զորացրվող երիտասարդներին ԲՈՒՀ-եր ընդունվելու լրացուցիչ հնարավորություններ ընձեռելու հարցը։

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ «Դիտակետ» ծրագրով անցկացված լայնածավալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները վկայում են, որ պարտադիր զինվորական ծառայության մեկնած երիտասարդների պատկառելի հատվածը ցանկություն ունի զորացրվելուց հետո ԲՈԻՀ ընդունվել, կամ շարունակել զորակոչվելու պատճառով կիսատ թողած բարձրագույն կրթությունը։

Վիգեն Սարգսյանի համոզմամբ՝ եթե բարձրագույն ուսումնական հաստատությունները կարողանան համապատասխան աշխատանք տանել զորացրվող զինծառայողների շրջանում և որոշակի պայմաններ ստեղծեն նրանց ընդունելության քննությունների ժամկետները զորացրման ժամանակահատվածին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչպես նաև ներկայացնեն նման դեպքերում պետության կողմից առաջարկվող արտոնությունները, ապա էապես կմեծանա ԲՈՒՀ-եր դիմած զորացրված երիտասարդների քանակը։

Պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել ԲՈՒՀ-երին՝  իրենց կողմից առաջարկվող մասնագիտությունների, ընդունելության կարգի և այլ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման համար զորամասերում զորացրվող զինծառայողների հետ հանդիպում-քննարկումներ կազմակերպելու հարցում։

Հանդիպման մասնակիցները ողջունել են Վիգեն Սարգսյանի առաջարկը՝ վստահեցնելով, որ գործուն քայլեր կձեռնարկեն դրա իրագործման ուղղությամբ։

 ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031