Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքն ինչպես որ կա»` Նոյեմբերյանի բեմում

Դեկտեմբեր 12,2017 22:15

Դեկտեմբերի 12-ին Նոյեմբերյանի մշակույթի տան(տնօրեն`Սոնա Զուրաբյան) բեմում ներկայացվեց Սամվել Բեգլարյանի «Կյանքն ինչպես որ կա» երկու գործողությամբ պիեսը: Ս. Բեգլարյանը ոչ միայն սցենարի հեղինակն է, ռեժիսորը, այլ նաեւ`բեմադրության դերասաններից մեկը: Ներկայացված պատմությունն արդիական, ցավոտ թեմային`արտագաղթին է առնչվում:

Հայ Մակիչը ճակատագրի բերումով հայտնվել է Ռուսաստանում, որտեղ, չնայած քրտնաջան աշխատանքին, արժանանում է ռուս կնոջ եւ զոքանչի ծաղրուծանակին եւ վիրավորական արտահայտություններին`սեւաքամակ, արմյաշկա եւ այլն: Մակիչը զոքանչի մատնությամբ հայտնվում է ազատազրկման վայրում եւ ի վերջո վերցնում ճամպրուկը, վերադառնում հայրենիք, ուր ծիրանենիներն են ծաղկում, դուդուկի հոգեթով հնչյուներն են հնչում:

Թատերախմբի դերասաններից առաջատարը Վահե Հովաննիսյանն է, որի խաղը բնական է եւ համոզիչ: Լկտի եւ շահամոլ զոքանչի դերը լավ է կատարում Նաիրա Աբրահամյանը, հաջողված է նաեւ դերասաններ Ինեսա Ասատրյանի, Գեղամ Բաբաջանյանի, Անդրանիկ Միքայելյանի խաղը: Նկարչական ձեւավորումը կատարել է նկարչուհի Սիրանուշ Ամիրաղյանը, երաժշտական ձեւավորումը`Գագիկ Մելքոնյանը:

Ներկայացմանը ներկա էին խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը`իր տիկնոջ հետ, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Ներկայացումը կայացավ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Բեմադրությունը բարձր գնահատեց մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյան-Սեւունցը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մելանյա says:

    Պարոն Ոսկան, եթե տեղյկ չեք, կարող եք նախապես գիտակ մարդկանցի հարցնել. ներկայացման համար չեն ասում սցենար, այլ պիես:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031