Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս շախմատի պատանիների օլիմպիադայում

Դեկտեմբեր 12,2017 23:00

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում մեկնարկել է շախմատի մինչեւ 16 տարեկանների պատանեկան Օլիմպիադան, որին մասնակցում է 28 երկրի 30 հավաքական: Հնդկաստանը որպես կազմակերպիչ երկիր ներկայացված է երեք թիմով:

Հայաստանի հավաքականը գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ ներկայացնում են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Աննա Սարգսյանը: Կանոնակարգով յուրաքանչյուր թիմում ընդգրկված է մեկ աղջիկ, որը պետք է խաղա նվազագույնը երեք պարտիա:

Մեկնարկային տուրում մեր հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Շրի-Լանկային: Այսօր կայացել են երկրորդ եւ երրորդ տուրերը, որոնցից առաջինում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Իսրայելին, իսկ երկրորդում 1,5:2,5 հաշվով զիջել Հնդկաստանի «Green»-ին:

Երեք տուրից հետո Հայաստանի հավաքականը թիմային չորս միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031