Լրահոս
Օրվա լրահոսը

Պրակտիկայի նոր հնարավորություն ապագա բժիշկների համար

Դեկտեմբեր 13,2017 10:36

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Աննա Իսահակյանն ինքնուրույն մշակել է ուսումնական պրակտիկայի հետաքրքիր ձև և առաջիկայում իր նախաձեռնությունը կյանքի կկոչի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Աննա Իսահակյանը ԵՊԲՀ 5-րդ կուրսի ուսանողուհի է։ Սովորում է ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ Ըստ նրա՝ ուսումնառության ընթացքում նկատել է, որ բացի բուհական ծրագրով նախատեսված ամենամյա ուսումնական պրակտիկաներից, բժշկական հաստատություններում բարեկամներ, ծանոթներ ունեցող ուսանողները հնարավորություն են ունենում լրացուցիչ պրակտիկաներ անցնել նրանց մոտ՝ կատարելագործելով սեփական գիտելիքները, հմտությունները։ Սակայն կան շատերը, որ այդ հնարավորությունը չունեն։ Եվ ահա Աննա Իսահակյանը որոշեց համախմբել մի քանի կամավորների, գործի անցնել և ապագա բժիշկների համար ստեղծել լրացուցիչ պրակտիկայի հնարավորություն։ Ըստ կազմակերպիչների` նման պրակտիկաները կօգնեն ուսանողներին կողմնորոշվել նեղ մասնագիտության ընտրության հարցում։ Ծրագիրը հետագայում ուսանողներին հնարավորություն կտա ունենալ մրցակցային առավելություն:

Ծրագրի նախաձեռնողներն արդեն իսկ բանակցություններ են վարում բուժհաստատությունների ղեկավարների, բժիշկների հետ։ Պրակտիկան տևելու է երկու շաբաթ։ Յուրաքանչյուր մասնագիտությունից պրակտիկա անցնելու հնարավորություն է ստանալու 2-3 ուսանող։ Ընդհանուր առմամբ 10 մասնագիտությունից (գինեկոլոգիա, թերապիա, գենետիկա, օնկոգինեկոլոգիա, նյարդաբանություն, մանկաբուժություն և այլն) պրակտիկային կմասնակցի մոտ 30 ուսանող։ «Մեր նպատակն է թեկուզ քիչ թվով մասնակիցներ ներգրավվեն, սակայն պրակտիկան լինի նպատակային»,- ասում է Աննա Իսահակյանը։ Պրակտիկաները կանցկացվեն ամռան ամիսներին։

 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031