Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում լրագրողներին բանտարկող երկրները մնում են Թուրքիան, Եգիպտոսը, Չինաստանը. CPJ

Դեկտեմբեր 13,2017 14:54

2017թ. աշխարհում լրագրողների ձերբակալությունները նոր ռեկորդ են սահմանել, երկրորդ տարին անընդմեջ ձերբակալվածների կեսից ավելին բաժին է ընկնում Թուրքիային, Չինաստանին, Եգիպտոսին: Դա վկայում է «միջազգային հանրության կողմից մամուլի ազատության ոլորտում համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու ցավալի անկարողության մասին»: Այս մասին ասվում է «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» զեկույցում:

Զեկույցի համաձայն` աշխարհում 262 լրագրող գտնվում է ազատազրկման մեջ՝ իր մասնագիտական գործունեության հետ կապված: 2016թ. գրանցված նախորդ ռեկորդի համաձայն՝ ազատազրկման մեջ գտնվում էր 259 լրագրող:

Ընդ որում, CPJ-ի զեկույցում հիշատակված են միայն այն լրագրողները, որոնք դեկտեմբերի 1-ի դրությամբ պահվում են պետական բանտերում: Զեկույցում նշված չեն այն լրագրողները, որոնք բանտ են ուղարկվել և ազատ արձակվել տարվա ընթացքում, կամ նրանք, որոնք անհետացել են և պահվում են ոչ կառավարական խմբավորումների կողմից:

Երկրորդ տարին անընդմեջ ձերբակալված լրագրողների ավելի քան կեսը բաժին է ընկնում Թուրքիային, Չինաստանին և Եգիպտոսին: Այս երկրները, ըստ հետազոտության հեղինակների, պատասխանատու են առնվազն 134 լրագրողի բանտարկության համար:

Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս երկրները ճնշում չեն գործադրել նշված երեք պետությունների ղեկավարության վրա՝ մամուլի ազատության ոլորտում «ծանր իրավիճակը» բարելավելու համար:

Զեկույցում նշվում է, որ Թուրքիայում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները նոր թափ են ստացել անցյալ տարվա ամռանը ձեռնարկված հեղաշրջման փորձից հետո: Արդյունքում Թուրքիան, որտեղ ճաղերի ետևում է գտնվում 73 լրագրող, երկրորդ տարին անընդմեջ մնում է լրագրողներին բանտարկող առաջին երկիրը:

«Լրագրողների գլխավոր բանտարկիչների» շարքում է նաև Ադրբեջանը, որտեղ ազատազրկման մեջ է գտնվում առնվազն 10 լրագրող:

Աշխարհում ազատազրկման մեջ գտնվող լրագրողների մոտ երեք չորրորդը մեղադրվում է հակապետական գործունեություն ծավալելու մեջ: Առանց որևէ մեղադրանք առաջադրելու՝ ճաղերի ետևում պահվում է 35 լրագրող:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031