Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը հատել է ծառերն ու դրանք փոխարինել նորատունկերով. «Ա1+» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2017 19:22

Օրերս Կոմիտասի սկզբնամասում՝ «Ֆրեշ» սուպերմարկետի դիմաց, հատվել է 4 ծառ: «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանը չի հերքում կատարվածը։ Աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ Կոմիտաս 1 հասցեում «Ֆրեշ» սուպերմարկետի դիմացի թվով 4 սոսի ծառատեսակները գտնվել են լիովին չոր վիճակում: Վերոնշյալ հասցեի ծառերի չորացման պատճառը պարզելու նպատակով վերցվել է հողանմուշ և, ըստ լաբորատոր հետազոտության տվյալների, հողաշերտում վնասակար նյութեր չեն հայտնաբերվել:

Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության՝ չորացած սոսի ծառատեսակները հատվել և փոխարինվել են նույն ծառատեսակի նորատունկերով՝ «Արաբկիր-կանաչապատում» ընկերության կողմից՝ համապատասխան թույլտվությամբ:

Մանրամասները՝ «Ա1+»-ի ռեպորտաժում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031