Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի խորհրդի նիստ` կառավարությունում

Դեկտեմբեր 13,2017 20:40

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՀ կառավարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, Գյուղական ֆինանսավորման կառույցի 2018 թվականի բյուջեի և պահպանման ծախսերի, 2017-2018 թթ. գնումների պլանը: Զեկուցվել է, որ գալիք տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստանի տարբեր մարզերի 16 համայնքներում իրականացնել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների, ջերմոցային տնտեսությունների, սառնարանային տնտեսությունների, չրանոցների հիմնման, գյուղական ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:

Հաստատվել է նաև «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում «Ֆինանսավորման փաթեթների մշակում և դրանց տրամադրման նախնական միջոցառումների իրականացում, ֆերմերների իրազեկում մշակված փաթեթների վերաբերյալ և համապատասխան գյուղատնտեսական ու ֆինանսական թեմատիկ ուսուցման իրականացում» մրցույթի համար գնահատող հանձնաժողովի որոշումը:

ՀՀ կառավարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031