Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տեմպերով աղքատությունը շուտով կհասնի 40 տոկոսի. «Ա1+» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2017 20:30
harkatu

2017 թվականը սպառողների համար նպաստավոր տարի չէր: «Սպառողների խորհրդատվության կենտրոնի» նախագահ Կարեն Չիլինգարյանի  կարծիքով՝ սպառողը գոհացած չի կարող փակել տարին:

«Թանկացումների պարագայում  ոչ նվազագույն աշխատավարձի, ոչ թոշակի, ոչ նպաստի բարձրացում չեղավ:  Ստացվում է՝ Հայաստանի 1/3-ը  պաշտոնապես աղքատության շեմին է, եթե այսպես գնա, ոչ թե երեսուն տոկոս կլինի, այլ քառասունի կբարձրանա աղքատության շեմը»,- ասում է Կարեն Չիլինգարյանը:

Այս տարի թանկացումներ  են արձանագրվել գրեթե  բոլոր  ոլորտներում։  Սպառողի համար առավել մտահոգիչ էին կարագի, պանրի, մսի թանկացումները. դա առաջին անհրաժեշտության սնունդն է։

Քաղաքացիները վստահ են, որ իշխանությունները ցանկության դեպքում  կարող են այնպես անել, որ  քաղաքացիները չզգան գնաճը։

Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031