Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը շրջել է զորամասի տարածքում

Դեկտեմբեր 13,2017 21:21

Դեկտեմբերի 13-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս և ներկա եղավ մարտավարամասնագիտական վարժանքներին:

Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին երկրի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշապատին:

Վարժանքի ընթացքում արագ արձագանքման խմբերը ներկայացրին հանրային տարածքում զինված խմբի ծրագրերը խափանելու և ապօրինի զինյալներին վնասազերծելու գործողություններ:

Վարժանքի ավարտին ներկայացվեց ձեռնամարտի հնարքների համալիր:

Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց ոստիկանության զորքերի բարոյահոգեբանական, կամային, մարտավարամասնագիտական պատրաստականությունը և կարևորեց Զորքերի դերը հասարակական կարգի ապահովման ու հանրային անվտանգության պահպանման գործում:

Ոստիկանության պետը շրջեց զորամասի տարածքում, ծանոթացավ զինծառայողների կենցաղի և մասնագիտական պատրաստության պայմաններին, ստուգեց ձմեռային շրջանի նախապատրաստական աշխատանքի արդյունքները:

Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը,ուղեկցող սպաների և ոստիկանության զորքերի հրամանատարության ու զինծառայողների հետ, մասնակցեց զինվորական ճաշի:

ՀՀ ոստիկանություն

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031