Լրահոս
Օրվա լրահոսը

Մոուրինիոն չի կարողանում օգտագործել Մխիթարյանի հնարավորությունները. ESPN

Դեկտեմբեր 13,2017 22:25

Խեղճ Հենրիխ Մխիթարյան: Դեռ 2016թ. սեպտեմբերին, երբ նա լքեց դաշտը մանչեսթերյան դերբիի առաջին խաղակեսին, նա դեռ կարող էր իրեն մխիթարել, որ նման վհատեցնող առիթ այլևս չի ունենա, espn.co.uk պարբերականում գրում է մարզական վերլուծաբան Մուսա Օքվոնգան:

Մեկ տարի անց՝ դարձյալ «Մանչեսթեր Սիթիի»  հետ խաղում ամեն ինչ ավելի վատ ընթացք է ստանում: Այս անգամ, երբ իր թիմը հուսահատ վիճակում էր և նախաձեռնողական խաղի կարիք ուներ, նա ընդհանրապես դուրս մնաց թիմի կազմից: Իրավիճակն ավելի էր բարդացնում այն հանգամանքը, որը Պոլ Պոգբան որակազրկված էր: Չնայած դրան՝ Մոուրինիոն, այնուամենայնիվ, տեղ չգտավ մի մարդու համար, որն արդեն մի քանի անգամ օգնել էր թիմին այս մրցաշրջանի ընթացքում:

Երբ ես զրուցում էի Գերմանիայի առաջնությունը լուսաբանող ընկերներիս հետ, նրանք մտավախություններ ունեին՝ կապված Օլդ Թրաֆորդում Մխիթարյանի ապագայի հետ: Ըստ նրանց՝ Մխիթարյանի հաջողության առանցքային խոչընդոտը հոգեկան վիճակն է: Ճիշտ մենեջմենթի դեպքում նա Եվրոպայի ամենավտանգավոր փլեյմեյքերներից մեկն է: Բայց նա կարծում է, որ գրավել է Ջեսի Լինգարդի տեղը, որը շատ լավ ֆուտբոլիստ է, բայց փորձի և դաշտը տեսնելու առումով նրանից մեկ նիշով ցածր է:

Մոուրինիոյի խնդիրն այն է, որ Մխիթարյանն աշխարհի այն քիչ ֆուտբոլիստներից մեկն է, որը կարող է քանդել ամենաէլիտար պաշտպանությունը, այնուամենայնիվ Մոուրինիոն կարծես գաղափար չունի՝ ինչպես կարելի է դա «պոկել» նրանից: Հայ ֆուտբոլիստն անճանաչելի է այն Մխիթարյանից, որը Բորուսիան լքելու պահին իր հաշվին գրանցել էր 20 գոլ և ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն էր: Հարկ է նշել, որ Մխիթարյանը իր գագաթնակետում էր, և ամենամեծ դժվարությունը պատճառեց Պեպ Գվարդիոլային Մյունխենի Բավարիայի հետ խաղում:

Այսօր նայելով Գվարդիոլային՝ հեշտ է պատկերացնել՝ ինչպես կաճեր Մխիթարյանը նրա ղեկավարության տակ: Գվարդիոլան Դավիդ Սիլվային և Քևին դե Բրույնեին դասավորում է Ֆերնանդինիոյից առաջ, և դուք զարմանում եք, որ Մխիթարյանը իր ետևում ունենալով Նեմանիա Մատիչին, իսկ կողքին՝ Պոգբային, կարող է աճել նման դասավորության պայմաններում: Այնուամենայնիվ, դա ֆանտազիայի ժանրից է, և Մխիթարյանը նման ազատություն ունենալ կարող է այլ ակումբում:

Մոուրինիոն կարող է հիշեցնել վերջին մի քանի շաբաթները, երբ Մխիթարյանին դաշտ էր մտցնում, չնայած պարզ էր, որ հարձակվողն իր հնարավորություններից ցածր էր հանդես գալիս: Նա կարող է ասել, որ ինքը փորձում է աջակցել հարձակվողին: Այնուամենայնիվ, Մոուրինիոյի վերաբերմունքը Մխիթարյանը նկատմամբ թերևս վատթարացել է՝ ի վնաս Օլդ Թրաֆորդում բոլորի:

Եթե Մխիթարյանն իսկապես կարծում է, որ իր ապագան ուրիշ տեղում է, նա ցավոք առաջին ֆուտբոլիստը չի լինի, որը Մոուրինիոյի «ձեռքով կգնա», գրում է վերլուծաբանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031