Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում ենք գտնել միջոցներ` Ստեփանակերտի պետական թատրոնը վերականգնելու համար. նախարար

Դեկտեմբեր 15,2017 14:34

Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը` այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայիս վիճակին:

«Թատրոնի շենքի խնդիրը մտահոգում է բոլորիս, որովհետև հնարավոր չէ պատկերացնել թատրոն, որը աշխատում է այն պայմաններում, ինչպիսին առկա է այսօր: Կարծում եմ, որ թատրոնի կոլեկտիվը ժամանակին մեծ սխալ է թույլ տվել հեռանալով թատրոնի շենքից և հետևանքը այսօր այն է, որ շենքը անտերության է մատնվել: Այս պահին թեթև վերանորոգումներ կատարելով փորձել վերականգնել այն՝ հնարավոր չէ, այստեղ հսկայական ներդրումներ են պետք և մենք փորձում ենք գտնել միջոցներ` այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար»:

Նախարարի խոսքով, խնդիրը նաև երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է. հանրապետության նախագահն այդ խնդրով նույնպես մտահոգված է:

«Այս պահին մեզ մնում է միայն եղած պայմանները պահպանել, շարունակել հորդորել կոլեկտիվին նույնիսկ այդ պայմաններում բեմադրություններ կազմակերպել, թույլ չտալով կոլեկտիվը անգործության մատնվի շենքի, անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մելանյա says:

    Անոթ է՝ տեր կանգնեք թատրոնին…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031