Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանի շախմատի ֆեդերացիան բողոքում է, թե պատանիների օլիմպիադայի 2-րդ տուրում ինչու են իր մրցակից Հայաստանին փոխարինել Իրանով

Դեկտեմբեր 15,2017 22:35

Հնդկաստանում ընթացող շախմատի մինչեւ 16 տարեկանների օլիմպիադայում սկանդալային իրավիճակ է հասունանում:

Ղազախական dknews.kz կայքը տեղեկացնում է, որ իր երկրի շախմատի ֆեդերացիան նոտա է ներկայացրել ՖԻԴԵ-ի մրցավարական հանձնաժողով՝ տուրերից մեկում վիճակահանության արդյունքները փոխելու պատճառով:

Նամակում նշված է, որ  պաշտոնական վիճակահանության արդյունքներով 2-րդ տուրում Ղազախստանի հավաքականը պետք է խաղար Հայաստանի, Իրանը՝ Իսրայելի հետ: Սակայն գլխավոր մրցավար Ռաթինամ Անանթարամը, նկատի առնելով Իրանի եւ Իսրայելի միջեւ քաղաքական հարաբերությունները, առանց իրենց նախապես տեղյակ պահելու փոխել է զույգերը.Ղազախստանը խաղացել է Իրանի, Իսրայելը՝ Հայաստանի հետ (այդ օրը Իրանը եւ Հայաստանը հաղթել էին: Ա. Հ.):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031