Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ներկայացնող ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի հավակնորդների ցանկում. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 16,2017 10:29

«Ամերիկայի ձայն». Հինգշաբթի օրը Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի ամենամյա, 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին հավակնորդ 9 ֆիլմերի ցանկը, որոնց թվում Հայաստանի կողմից ներկայացված իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման, ցավոք, ընդգրկված չէ:

Վերոնշյալ օտարելզու 9 ֆիլմերը ընտրվել են 2018 թվականի «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությանը ռեկորդային թվով մասնակցության հայտ ներկայացրած երկրների 92 ֆիլմերից:

Ընտրված 9 ֆիլմերը կցուցադրվեն Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Լոնդոնում հատուկ հանձնաժողովների անդամների համար, ովքեր պետք է փակ քվեարկությամբ որոշեն «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ընդգրկված 5 ֆիլմերի վերջնական ցանկը ներքոնշյալ 9 ֆիլմերից՝

1.«ֆանտաստիկ կին», Չիլի, ռեժիսոր՝ Սեբաստիան Լելիոն

2.«Անհետացման եզրին», Գերմանիա, ռեժիսոր՝ Ֆաթիհ Աքին

3.«Մարմնի և հոգու վրա», Հունգարիա, ռեժիսոր՝ Իլդիկո Էնյեդի

4.«Foxtrot», Իսրայել, ռեժիսոր՝ Սամուել Մաուզ

5.«Վիրավորանք», Լիբանան, ռեժիսոր՝ Զիադ Դուերի

6.«Առանց սիրո», Ռուսաստան, ռեժիսոր՝ Անդրեյ Զվյագինցև

7.«Երջանկություն», Սենեգալ, ռեժիսոր՝ Ալեյն Գոմիս

8.«Վերք» Հարավային Աֆրիկա, ռեժիսոր՝ Ջոն Թրենգով

9.«Քառակուսի», Շվեդիա, ռեժիսոր՝ Ռուբեն Օսթլունդ

Ամերիկյան կինոակադեմիայի օտարալեզու ֆիլմերի հանձնաժողովը կհրապարակի իր վերջնական ընտրությունը հունվարի 23-ին: Նույն օրը հայտնի կդառնա նաև այս տարվա «Օսկար»-ի մյուս անվանակարգերում ընդգրկված կինոնկարների ցանկը:

«Օսկար»-ի ամենամյա 90-րդ մրցանակաբաշխությունը Հոլիվուդի Dolby թատրոնից եթեր կհեռարձակվի 2018 թվականի մարտի 4- ին:

Վահե ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031