Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մատուռի օրհնության կարգ` Արաբկիր վարչական շրջանում

Դեկտեմբեր 16,2017 15:18

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Արաբկիր» զբոսայգու հարևանությամբ նոր կառուցված մատուռի օրհնության և անվանակոչման հանդիսավոր արարողությանը:

Մատուռի կառուցումն ու հարակից տարածքի բարեկարգումը  նախաձեռնել և իրականացրել է Երևանի բնակիչ Արամ Մարգարյանը՝ ընկերների և եղբայրների հետ միասին: Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը կատարել է մատուռի օրհնության կարգ, որից հետո այն անվանակոչվել է Սուրբ Աստվածածնի անունով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031