Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկե մեդալ՝ թիվ 8 պոլիկլինիկայի տնօրենին

Դեկտեմբեր 16,2017 15:27

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Կեսդարյա պատմություն ունեցող համաբուժարանն այսօր սպասարկում է շուրջ 50 հազար բնակչի: Միջոցառման ժամանակ հյուրերին է ներկայացվել բժշկական կենտրոնի ստեղծման ու 50-ամյա գործունեության պատմությունը, որը յուրօրինակ հաշվետվություն էր կենտրոնի հաջողությունների ու ձեռքբերումների մասին:

«Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի 50-ամյակի առթիվ, առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, անձնուրաց աշխատանքի և անբասիր գործունեության համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել բժշկակական կենտրոնի տնօրեն Արմինե Հարությունյանին: Համաբուժարանի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը տնօրենի ուղեկցությամբ նաև շրջել է բժշկական կենտրոնում, ծանոթացել վերջին տարիներին իրականացված աշխատանքներին: Պատասխանատուները նշել են, որ իրականացված հիմնանորոգման աշխատանքներն ու քաղաքապետարանի կողմից տրամադրված նոր բուժսարքավորումներն էապես բարելավել են ինչպես աշխատանքային պայմանները, բարձրացրել մատուցվող բուժծառայությունների որակը, ինչի շնորհիվ զգալիորեն ավելացել է նաև համաբուժարանից օգտվող բնակիչների թիվը:

Շրջայցի ընթացքում քաղաքապետը զրուցել է նաև աշխատակիցների հետ: Օգտվելով առիթից՝ վերջիններն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ոլորտին ցուցաբերվող մշտական ուշադրության համար: Քաղաքապետն էլ վստահեցրել է, որ նմանատիպ բոլոր ծրագրերը լինելու են շարունակական:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031