Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագետներն այցելել են ռազմական համալսարան

Դեկտեմբեր 16,2017 15:47

Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել Հայաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ռոզարիա Պուգլիսին:

Հյուրերը շրջել են ռազմական համալսարանի տարածքում,  ծանոթացել ռազմաուսումնական հաստատության կրթական հնարավորություններին, զրուցել Հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների հետ:  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը բրիֆինգ է ներկայացրել համալսարանի կառուցվածքի, ուսումնակրթական գործընթացի, անցկացվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ, պատասխանել է հյուրերի հարցերին:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031