Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնի բացումն էլ ավելի լայն հնարավորություններ է ստեղծում մեր երկրում Գերմանիայի ճանաչելիության բարձրացման համար. Էդվարդ Նալբանդյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2017 19:31

Դեկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Երևանում Գյոթեի կենտրոնի բացմանը: Հանդիսավոր արարողությունը ներկա էին Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանը, Հայասատնի Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, գիտության, մշակույթի գործիչներ, մտավորականներ:

Միջոցառմանը մասնակիցներին ուղղված իր խոսքում նախարար Նալբանդյանն ասաց.

Հարգելի պրոֆեսոր Լեհման,
Հարգելի նախարար Մկրտչյան,
Հարգելի դեսպան Քիսլեր,
Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ, որ այսօր ազդարարվում է Երևանում Գյոթեի կենտրոնի բացումը՝ որպես մեր երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական ամուր կապերի, գիտակրթական և մշակութային բեղմնավոր փոխգործակցության ևս մի խոսուն վկայություն։

Գյոթեն Արարատը համարում էր մարդկության բնօրրաներից մեկը և խոհրդաշական է, որ այսօր Գյոթեի անունը կրող մշակութային այս օջախը հանգրվանում է Արարատի ստորոտին։

Համոզված եմ, որ այս կենտրոնի բացումը էականորեն կհարստացնի Երևանում միջազգային գիտակրթական, մշակութային կենտրոնների գործունեությունը։

Կենտրոնի բացումն էլ ավելի լայն հնարավորություններ է ստեղծում մեր երկրում Գերմանիայի ճանաչելիության բարձրացման, գերմաներենի և գերմանական մշակույթի տարածման, կրթական փոխանակումների և միջմշակութային երկխոսության խորացման համար։ Այս կենտրոնը հիմք է հանդիսանում հետագայում Գյոթեի անվան լիարժեք ինստիտուտի բացման համար։ Լիահույս եմ, որ համատեղ ուժերով մոտ ապագայում կյանքի կկոչենք նաև այդ կարևորագույն քայլը։

Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտն իր գործունեությամբ ապացուցում է, որ մշակույթը չի ճանաչում սահմաններ։ Աշխարհի 98 երկրում գործում է 159 Գյոթեի անվան ինստիտուտ, առկա են կենտրոններ գրեթե բոլոր մայրցամաքներում՝ Հյուսիսային Ամերիկայից մինչև Ավստրալիա։

Հարգելի պարոն Լեհման, գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ Ձեր նախորդ այցի ժամանակ մեր հանդիպման ընթացում քննարկված ճանապարհային քարտեզն իրագործվում է։ Հավատացած եմ, որ նույն ոգով ենք իրականացնելու նաև հետագա համատեղ նախաձեռնությունները։

Երևանում Գյոթեի անվան նորաստեղծ կենտրոնի տնօրինությանը մաղթում եմ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031