Լրահոս
Օրվա լրահոսը

«Խեղճ ու անմեղ» Ժոզե Մոուրինիո

Դեկտեմբեր 16,2017 23:27

Խոսելով ձմեռային պատուհանի ընթացքում ՄՅՈՒ-ից  հեռանալու ենթակա ֆուտբոլիստների  մասին՝ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, թե հավատարիմ կմնա իր սովորական սկզբունքին. եթե ֆուտբոլիստը գոհ չէ եւ եւ նրա համար ճիշտ առաջարկ լինի, ինքը չի կանգնի ֆուտբոլիստի ճանապարհին:

«Որպես ակումբի մասին մտածող մարզիչ, ես պատրաստ եմ ֆուտբոլիստին բաց թողնել ճիշտ գնով: Յուրաքանչյուր խաղացող իր գինն ունի: Եթե ֆուտբոլիստը այստեղ երջանիկ չէ եւ եթե մեզ սահմանված գնին համապատասխան առաջարկ լինի, որը մենք ընդունելի կհամարենք (ինչպես կատարվել է Մեմֆիս Դեպաիի կամ Մորգան Շնայդերլինի պարագայում), ես երբեք ոչ չեմ ասի», – պորտուգալացու խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Manutd.ru-ն որպես ձմեռային տրանսֆերի ընթացքում վաճառքի ենթակա հիմնական թեկնածուներ նշում է Հենրիխ Մխիթարյանի եւ Մարուան Ֆելաինիի անունները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031