Լրահոս
Օրվա լրահոսը

«Իլյա Երկրորդը մեկ առիթով ասել է, որ Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են»

Դեկտեմբեր 18,2017 22:20

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը շնորհավորել է Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդին՝ գահակալման 40-ամյակի կապակցությամբ

Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի գահակալման 40-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը իր շնորհավորական խոսքն է հղել Վրաստանի Առաջին ալիքով։

Դեսպանը շնորհավորել է Պատրիարքին այդ առթիվ՝ մաղթելով նրան ամուր առողջություն։

Նա նշել է, որ Իլյա Երկրորդը հոգևոր դասի այն ներկայացուցիչներից է, ով իր կենդանության օրոք արդեն լեգենդ է և դրա վառ վկայությունն այն մեծ հարգանքն ու ակնածանքն է, որ կա այդ սուրբ մարդու նկատմամբ ողջ Վրաստանում և նաև նրա սահմաններից դուրս։

Անդրադառնալով Իլյա Երկրորդի գործունեությանը՝ դեսպան Սադոյանը ընդգծել է, որ նրա գահակալության ողջ ընթացքում Քրիստոնեությունը մեծ ծաղկում է ապրել ողջ Վրաստանում, կառուցվել են նոր եկեղեցիներ, իսկ ժողովրդի կյանքում հավատքն ավելի մեծ տեղ է սկսել զբաղեցնել:

«Իլյա Երկրորդը մեկ առիթով ասել է, որ Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են։ Դա շատ ճիշտ բնորոշում է, Քրիստոնեական հավատքն մեր երկու բարեկամ ժողովուրդներին կապող կարևորագույն երևույթներից է, այն մեծ տեղ է զբաղեցնում և՜ հայ, և՜ վրացի ժողովրդի կյանքում» – իր շնորհավորական խոսքը եզրափակել է Ռուբեն Սադոյանը։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031