Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսը դեն նետեց Եռագույնը…

Դեկտեմբեր 21,2017 23:57

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին մեր երախտիքը հատուցել դժվար թե կարողանանք: Մեծարման երեկոների հրավիրելով, հոտնկայս ծափերով նրանց վերքերը չենք սպիացնի, խոնարհումով սգավոր մայրերի վիշտը չենք ամոքի, իսկ շքանշանները, ավա՜ղ, կյանքեր չեն վերադարձնում: Հաշմված մարմնի կամ կորստի ցավը չէ, որ կեղեքում է նրանց հոգին, այլ խեղված արդարությունը, որի «զոհը» դարձան…

Մշակութային մի երեկոյի ներկա էին Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները: Դժվար էր նայել նրանց աչքերին. ուժ էր հարկավոր կարեկցանքի ու մեղքի զգացումն անարցունք զսպելու համար: Նրանց ներկայությունն անմեկնելի էր, հոտնկայս հանդիսատեսի ծափերը չէին դադարում: Զոհված ընկերների հիշատակը հարգելու համար տղաները, միմյանց օգնելով, ֆիզիկական խնդիրները դժվարությամբ հաղթահարելով, ոտքի ելան. օդը կանգ էր առել: Տեսախցիկներից խուսափում էին, հայացքները՝ փոխում, երբեմն՝ ձեռքով դեմքերը ծածակում: Նրանք պատերազմի նոր փուլ են մտել. կռվում են՝ հանուն առողջության, պայքարում՝ ցավի ու ժամանակի դեմ, որ վերքերը չեն բուժում, չեն սպիանում…

Երեկոյի ընթացքում, ռազմահայրենասիրական երգի ներքո, սրահում երիտասարդները շուրջպար էին բռնել, ներկաներից մեկը Եռագույն դրոշը մոտեցրեց քառօրյա պատերազմի վիրավոր տղաներին, որ նստած տեղերից ծածանեն: Տղաներից մեկը՝ Ապրիլյան պատերազմի հերոսը, ձեռքի կտրուկ շարժումով դեն նետեց Եռագույնը…: Ավելի ծանր ապտակ հնարավոր չէր պատկերացնել: Այո՛ համարձակություն էր պետք նայելու նրա թախծոտ աչքերին, տեսնելու և հասկանալու համար, թե որքա՜ն ցասում ու զայրույթ կար նրա հոգում:

Սա միայն նրա դժգոհությունը, բողոքը չէր, այլև իր զինակիցների ու զոհված ընկերների ծնողների, որ բարձիթողի անարդարության դեմ կռիվ են տալիս մեն-մենակ: Մուրացանի անվան զինվորական հոսպիտալի հին մասնաշենքը, որտեղ բուժվում են մեր զինվորները, Սոմալիի հիվանդանոցին ոչնչով չի զիջում, իսկ կեղտակորույս հագուստներն ավելի շատ նրանց պապերին կսազեր: Քառորդ դար փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանը նոր է վերականգնողական կենտրոն կառուցում, մինչդեռ վիրավոր զինվորների ու նրանց ծնողների համբերությունը վաղուց է հատել: Ապրիլյան պատերազմի վիրավոր տղաները հազարավորները չէին. ժամանակին կարող էին նրանց բուժումը կազմակերպել աշխարհի ցանկացած բուժհաստատությունում, որտեղ հայ զինվորի կողքին աներեր կանգնած կլիներ յուրաքանչյուր սփյուռքահայ: Դա չարեցին, որովհետև դղյակաշինությունն առավել կարևոր էր: Զինվորի հացը գողանալով, գեներալների անձնական քաշերը չեն զիջում հրասայլերին: Էժանագին մարգարինը, կարագի անվան տակ, զինվորին կերցնելով, անամոթաբար առաջնագծում կանգնած Հայ զինվորի կենացն են խմում: Ինչ էլ անեն, մեկ է՝ ճշմարտության բերանը փակել չեն կարող:

Համազգային այս անբարո անտերությանը վերջ տալ է պետք: Այո՛, վիրավոր զինվորի վերաբերմունքը Հայկական Եռագույնի նկատմամբ ծանր ապտակ էր պատկան մարմիններին, նրանք պարտավոր են դա հասկանալ, և հորդոր էր ուղղված հայ ժողովրդին, որ տեր կանգնի իր անօտարելի իրավունքներին:

Ջեմմա Բաղդադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տեքստը կարդալուց հետո հոգիս ալեկոծվեց ու ցանկացա բան գրել,հետո հասկացա,որ ինձ չեմ զսպելու, հասնելու իշխանության «յոթը պորտը»….Ասածս՝ ասեցի….Խոնարհվում եմ տղերքի առաջ.
    ՖԻԴԱՅԻՆՆԵՐԻՆ
    Ես ով եմ ձեր դեմ,
    Որ պայքարում եք արյունն աչքերին՝
    Մահն արհամարած,Մահին դեմ կանգնած,
    Ես ո՞վ եմ ձեր դեմ:
    Ես ո՞վ եմ ձեր դեմ,
    Որ մաքառում եք հանուն Հայության,
    Ու համատարած հաղթում եք մահին՝
    Ես ո՞վ եմ ձեր դեմ:
    Այնտեղ սահմանում արկերի ոռնոց,
    Թշնամու նենգ դավ,թողած Տուն,Օրոցք
    Ինչո՞վ ձեզ օգնեմ, մեղա եմ ձեր դեմ:
    Ներիր Տեր Աստված,քե՛զ ինչ ենք արել,
    Մի՞թե Մեր Խաչը դարերով, հլու,
    Ցավն արհամարած Պատվով չենք տարել՝
    Ի՜նչ ենք քեզ արել:
    Ու այսպես նետված բախտին դեմ դիմաց
    Մի բուռ Հայություն,մերժված ու լքված,
    Դիմում ենք մենք ձեզ ձեռքերս պարզած
    Ուժեղի Աշխարհ,ձա՛յն տուր,աչքդ բա՛ց
    Ձե՜զ ինչ ենք արե՛լ…
    Չէ,չեմ դիմելու էլ ես,ոչ մեկին,
    Գնում եմ գրվեմ հայ քաջ ֆիդային,
    Ես պատիվ ունեմ,պատիվ ունենք մենք՝
    Էլ մեզ ճար չկա,մենք պիտի կռվենք…
    07.11.1992,Երեւան:

  2. henri says:

    Կեղծիքն ու շողոքորթութիւնն ալ սահման մը ունի – նոյնիսկ չափազանց վիրաւորիչ է հանդէսներով և բանալիներու տւչութեամբ զիրենք վարձատրելը հեռատեսիլներու առջեւ, կարծես կեանքերնին զոհած ըլլան յարկաբաժին մը ստանալու համար – այդ ՞ է իրենց երիտասարդ կեանքին արժէքը ? երբ ճապակալած մարդիկ պալատներու տէր դարձած են առանց սահմանին ուղղութիւնը գիտնալու …և հանդիսաւորապէս կը ցուցադրեն իրենց աւարարութիւնները Երեւանի սրտին կամ տեսանելի բարձունքներու վրայ …և անամօթաբար խոշոր եռագոյն մըն ալ պարզելով ճակատին; բնականաբար խաբուած հերոսը կը մերժէ այդ խորհրդանիշը որով կ՛ուզուի անոնց աչքին փոշի ցանել …վայրկեան մը փորձեցէք մտնել անոնց այրած հոգիներուն խորքը և տեսնենք թէ դուք ինչ ՞ պիտ զգայիք ?

  3. Варужан says:

    это просто позор,никто не имеет такого права,флаг,это символ нашего государства,созданного на крови тысяч армян,если этого парня не нравится,как относится к ним какие-то органы,это не повод бросать символ-честь государства,на то и они органы,не государство а именно органы,вот их нужно бросать,а те,кому нравится поступок этого парня,они очень похожи на тех-же органов.Мы с вами избирали этих органов и нужно в первую очередь думать об этом а не бросать флаг,с которым и в защиту которого шли и еще пойдут лучшие АРМЯНЕ.ЭТОМУ ОПРАВДАНИИ НЕТ И НЕ МОЖЕТ БЫТЬ,ПАРНЮ НАДО ЗАДУМАТЬСЯ И ПРИНЯТЬ ВЕРНОЕ РЕШЕНИЕ ОТНОСИТЕЛЬНО СВОИХ ПРЕТЕНЗИИ И НЕ ОСКОРБЛЯТЬ ПАМЯТЬ ПОГИБЩИХ

    • ուռաաաաաաաաաաաաաաաաաաա какой петриот, какой петриот…прямо как Галуст Саакян…Ու երբ դու,պարոն Վարուժան,կհասնես էտ զինվորի վիճակին նոր կհասկանաս նրան…էն էլ եթե հասկանաս:Զինվորը Դրոշը չի անարգել,զինվորը չի ցանկացել,որ Եռագույնը խառնեն կոռումպացված զինվորականության պատվի հետ:Դրա համար էլ հեռու է տարել Դրոշը:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031