Լրահոս
Օրվա լրահոսը

Թեթեւ եւ գեղեցիկ աղանդեր` համեմված արքայախնձոր

Դեկտեմբեր 24,2017 16:12

Տոներին այնքան կալորիական եւ ծանր ուտեստներ են մեզ սպասվում, որ գոնե աղանդերը կարելի է թեթեւ պատրաստել: Այս մարինացված արքայախնձորը` անանասը, եւ անչափ համեղ է, եւ գեղեցիկ տեսք ունի, նաեւ կօգնի ձեզ ազատվել ավելորդ ճարպից:

Անհրաժեշտ մթերքները

Թարմ արքայախնձոր- կես հատ

Մեղր- 4-5 ճաշի գդալ

Ռոմ (ես օգտագործել եմ կոկոսի համով կարիբյան ռոմ, սակայն կարող եք վերցնել ցանկացած տեսակի ռոմ, անգամ կարող եք կոնյակով փոխարինել)- 100 մլ

Մաքրած պիստակ- 2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Բնականաբար, կարող եք պատրաստել ամբողջ անանասով, այդ դեպքում մնացած բաղադրիչներն էլ կրկնակի չափով ավելացրեք: Ամբողջական արքայախնձորը միջից կիսել` տերեւափունջը հեռացնելուց հետո: Ապա կիսել եւս մեկ անհամ, որ դառնա քառորդ անանաս, այս դեպքում փայտանման միջուկը շատ ավելի հեշտ դուրս կգա: Բաժանել 1սմ լայնությամբ կտորների: Տեղադրել թափանցիկ ապակյա ամանի մեջ: Վրան լցնել մեղրը եւ ռոմը: Պիստակը մանրել, շաղ տալ վրան: Փակել պոլիէթիլենե թաղանթով եւ դնել սառնարան:

Մատուցման համար պատրաստ կլինի արդեն 2-3 ժամից,սակայն նկատի ունեցեք, որ սառնարանում այն կարող է մնալ առնվազն երեք օր` առանց համային եւ որակական փոփոխությունների:

Միայն թե` չմոռանաք լավ փակել պոլիէթիլենե թաղանթով, որպեսզի հավելյալ հոտեր չկպչեն ձեր աղանդերին: Մատուցելիս արքայախնձորի կտորներից դնել պաղպաղակի ամանների կամ մարտինիի համար նախատեսված բաժակների մեջ, վրան լցնել իր մեղրառոմային հյութից եւ պիստակներից: Կարող եք կողքը դնել նաեւ մեկ գդալ վանիլային կամ կոկոսի համով պաղպաղակ, զարդարել կոկոսի համով վաֆլիներով կամ թխվածքաբլիթներով: Լուսանկարում «ամարետի» տեսակի թխվածքաբլիթ է: Ի դեպ, եթե մեղրառոմաանանասային հյութն ավելանա, կարող եք լցնել բաժակի մեջ, ավելացնել հավելյալ ռոմ եւ անանասի հյութ եւ ըմպել: Իսկ եթե մի փոքր կոկոսի կաթ ավելացնեք, կամ օգտագործեք հենց կոկոսի համով ռոմը, կարող եք համարել, որ խմում եք «Պինա կոլադա» կոչվող հայտնի կոկտեյլը:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031