Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածելի արկղը ոչ թե պոլիտեխնիկի, այլ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի տոնածառի տակ է

Դեկտեմբեր 25,2017 12:27

ԱԻՆ-ի հաղորդմամբ 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ էր ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, ինչ պատճառով էլ դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Aravot.am-ը կապվեց Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի հետ: Պարոն Մարուխյանն ասաց, որ կասկածելի արկղը ոչ թե իրենց, այլ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի տոնածառի տակ է գտնվել:

Aravot.am-ը Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանից մեկնաբանություն խնդրեց համալսարանի տոնածառի տակ գտնված արկղի վերաբերյալ: Ժասմեն Վիլյանն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանը կտա ոստիկանությունը:

 Մանրամասներն` ավելի ուշ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031