Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսլամական պետությունը» փորձում է մուտք գործել Հայաստա՞ն

Դեկտեմբեր 28,2017 09:00

Վստահելի աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը:

Մեզ հասած տեղեկություններով, դեկտեմբերի կեսերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայության և ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել), որը «Իսլամական պետության» անդամ է:

Տվյալ անձը ժամանել էր Թուրքիայից և փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժամանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից և ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը ետ է ուղարկվել Թուրքիա:

Դեպքի առնչությամբ մենք փորձել ենք «Զվարթնոց» օդանավակայանի մեր աղբյուրներից ճշտել մանրամասները, սակայն չկարողացանք տեղեկատվություն ստանալ և մեզ խորհուրդ տվեցին դիմել համապատասխան պատկան մարմիններին:

Կատարվածի առնչությամբ մանրամասներ ստանալու համար դիմել ենք ԱԱԾ, սակայն դեռևս պատասխան չենք ստացել:

«Առավոտ» օրաթերթ

28.12.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031