Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան ընկել էր գետը և գետի հունով շարժվում է դեպի Դավիթաշենի կամուրջ

Դեկտեմբեր 29,2017 10:15

Դեկտեմբերի 28-ին, ժամը 23:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է գետը և գետի հունով շարժվում է դեպի Դավիթաշենի կամուրջ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի 30 VN 707 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ծառին, էլ. սյանը և ընկել Հրազդան գետը (Դավիթաշենի կամրջի մոտակայքում). վարորդը գտնվում է ավտոմեքենայի վրա:

Փրկարարները ափ են դուրս բերել Ա. Խ.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ձորից դուրս են բերել «Toyota Camry» մակնիշի 30 VN 707 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1990 թ. ծնված Ա. Խ.) և տեղափոխել քարշակի վրա:

ԱԻՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031