Թամար Հովհաննիսյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի մեջ խոսում է վիրավորվածությունը

Թամար Հովհաննիսյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի մեջ խոսում է վիրավորվածությունը

«Սասնա ծռերի» համակիր, դերասանուհի Թամար Հովհաննիսյանի կարծիքով, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մեջ խոսում է վիրավորվածությունը, երբ հայտարարում է, որ «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ, երբ կար ռեալ իշխանափոխության շանս, այդ իշխանափոխության ողնաշարը կոտրեցին:

Հիշեցնենք, որ նիկոլ Փաշինյանը civilnet-ի հետ հարցազրույցում ասել էր. «Շատ ջերմ զգացումներ ունեմ Սեֆիլյանի նկատմամբ, ես 2016 –ի իրադարձությունների նկատմամբ իմ գնահատականը տվել եմ, այն չի փոխվել: Այն պահին, երբ ստեղծվել էր իրական շանս, որ իրական իշխանափոխություն տեղի ունենա, իմ հարգելի գործընկերները մտածեցին պետք չէ, որ ուրիշն անի, քանի որ այդ իշխանափոխությունն իրենցն է, ամենավճռական պահին մի քայլ արեցին, որի արդյունքում այդ շանսը կորավ…եթե ուզում էին իշխանափոխություն, ապա երբ շանս կար, չէին կարող դնել ու այդ իշխանափոխության ողնաշարը ջարդել»:

«Նիկոլ Փաշինյանի մեջ պարզապես խոսում է վիրավորվածությունը, որ ինքը փորձեց վրաքաշ անել «Սասնա ծռերի» գործողություններն իր վրա եւ դա չհաջողվեց: «Սասնա ծռերը» որեւէ հաշվենկատ քայլ իրենց էությամբ մերժում են, որովհետեւ նրանք արդարություն են, նրանք այդ քայլերին դիմել էին առանց որեւէ անձնական շահի: Եթե Նիկոլ Փաշինյանի բռնած գործը ձախողել են, դա չի նշանակում, որ այսօր Նիկոլ Փաշինյանի ասածները ճշմարիտ են, ես դրանց վկան եմ եղել, այդ օրերին Նիկոլ Փաշինյանի հետ շփվել եմ ու կարող եմ ասել, որ Նիկոլի պարը ձախողվեց, որովհետեւ նման հաշվենկատ քայլեր «Սասնա ծռերի» կողմից չէին կարող ընդունվել, որովհետեւ նրանք «լակմուսի թուղթ» են, նրանցով կարելի է ստուգել մարդկանց ազնվությունը»:

Անդրադառնալով այսօր վիճարկվող այն հարցին, թե «Սասնա ծռերը« քաղբանտարկյա՞լ են, թե՞ ոչ՝հաշվի առնելով, որ զենքի կիրառում ու մահեր են եղել, դերասանուհին ասաց. «Դեպքը կատարվել է, ու եթե զոհերն առաջացել են այդ գործողությունների հետեւանքով, դա դեռ չի նշանակում, որ «Սասնա ծռերը» մարդ են սպանել, դա դեռ ապացուցված չէ: Անմեղության կանխավարկածից բացի պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ այդտեղ միակողմանի տուժողներ չեն եղել, այս կողմի տուժողները նույնպես տուժողներ են: Վերջում դեռ հայտնի չէ, թե ոստիկանների մահերի համար ովքեր են պատասխանատու, հատկապես վերջին՝ Տեփանոսյանի մահվան համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան Ասրապեան says:

    Իսկ համեստափայլ Տիկին Թամարի մէջ խօսում է սովորական մարդկային ապերախտութիւնն ու երախտամոռութիւնը:
    Փաշինյանը Յիսուս Քրիստոսը չէ, որ չվիրավորուի “Սասնայ Ծռեր”-ի գործակիցների ու համախոհների ապերախտ վերաբերմունքից և խանդից, թէ` նախանձից բխած իռացիոնալ ատելութիւնից:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք