Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապը և Էրդողանը քննարկել են Երուսաղեմի հարցը

Դեկտեմբեր 30,2017 19:50

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի հետ։ Ըստ թուրքական «Gunes» լրատվամիջոցի՝ կողմերը քննարկել են Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը։

Թուրքիայի նախագահը  մեկ անգամ ևս կրկնել է իր այն կարծիքը, ըստ որի՝ ԱՄՆ-ն սխալ որոշում է կայացրել՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք։

Հիշեցնենք, որ բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա էր ներկայացվել Եմենի և Թուրքիայի կողմից: ԱՄՆ-ին կոչ էր արվում հետ կանգնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:

Բանաձևին կողմ են քվեարկել 128, ձեռնպահ՝ 35 երկիր: Բանաձևին  դեմ է քվեարկել 9 երկիր՝ ԱՄՆ, Իսրայել, Գվատեմալա, Հոնդուրաս, Մարշալյան կղզիներ, Միկրոնեզիա, Նաուրու, Պալաու և Տոգո:

Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին: Քվեարկությանը չեն մասնակցել Վրաստանը, Ուկրաինան, Մոլդավան, Թուրքմենստանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031